Եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։

Նա նշել է, որ Պարսից ծոցում վերջին իրադարձությունները Իրանը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում։

Ըստ նրա՝ վերջին խախտման ընթացքում թիրախավորվել են ԱՄՆ-ի ռազմաբազաները Բահրեյնում և Քուվեյթում։

Ղալիբաֆը ընդգծել է, որ Իրանը լուրջ է վերաբերվում համաձայնագրերի իրականացմանը և շարունակում է երկխոսությունը, սակայն եթե մյուս կողմը հրաժարվի իր պարտավորություններից, Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment