ԴԺՀ-ի 2 բնակիչ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով

https://arm.sputniknews.ru/20260630/dzhh-i-2-bnakich-zvohvel-e-evs-9-y-viravvorvel-ukrainakan-ats-neri-hardzakumneri-pattsharvov-104031285.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95094899_0:0:1280:960_1920x0_80_0_0_9178c708fe4a61d3032164b8364ba7e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնեցկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

դոնեցկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Վնասվել է երեք բնակելի շինություն, քաղաքացիական ենթակառուցվածքի երկու օբյեկտ, ավտոբուս, շտապ բժշկական օգնության մեքենա, վեց բեռնատար։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. Դոնեցկի Հանրապետության երկու խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, հայտնել Է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:

«Հանրապետության երկու խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ստորաբաժանման աշխատակից, զոհվել են, ևս ինը խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ երեք աշխատակիցներ, այսօր տուժել են Ուկրաինայի զինված կազմավորումների հարվածային ԱԹՍ-ների հարձակումների պատճառով», – գրել է Պուշիլինը Telegram-ալիքում:

Նրա խոսքով՝ ուշ գիշերուվ թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները մեկնել են երկու բեռնատար ավտոմեքենայի հրդեհը մարելու: Այդ պահին դրոնները կրկին մի քանի հարված են հասցրել։ Արդյունքում ՝ Ռուսաստանի ԱԻՆ չորս աշխատակիցներ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել, ջոկատի հրամանատարը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, մահացել է նաև ավտոկայանատեղիի պահակը:

«Գորլովկայի Նիկիտովսկի շրջանում շտապ բժշկական օգնության մեքենայի վրա հարձակման հետևանքով տուժել են 2004 և 1980 թվականներին ծնված կին աշխատակիցներ, 1982 թվականին ծնված տղամարդ։ Գորլովկայի կենտրոնական քաղաքային շրջանում կոմունալ ձեռնարկության տարածքի վրա հարձակման հետևանքով տուժել է 1969 թվականին ծնված տղամարդ աշխատակից: Բացի այդ, տուժել են 1964 և 1961 թվականներին ծնված կանայք»,- հավելել Է Պուշիլինը։

Դոնեցկի, Մակեևկայի, Գորլովկայի, Ենակիևոյի քաղաքային օկրուգներում, Կուրախովսկի և Թելմանովսկի մունիցիպալ օկրուգներում վնասվել է երեք բնակելի շենք, քաղաքացիական ենթակառուցվածքի երկու օբյեկտ, ավտոբուս, շտապ բժշկական օգնության մեքենա, վեց բեռնատար ավտոմեքենա:

Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment