ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ 1/8 եզրափակիչի ևս մեկ դիմակայություն:

Նորվեգիայի հավաքականը 1/16 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ՛Իվուարի հավաքականին ու դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ):

Տեխասում կայացած հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց գերմանական «Լայպցիգի» հարձակվող Անտոնիո Նուսան՝ առաջ մղելով նորվեգացիներին: Կոտդիվուարցիների պատասխան գոլը 74-րդ րոպեին խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն:

Նորվեգացիներին 86-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Էրլինգ Հոլանդը: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի հարձակվողը 5-րդ գոլը խփեց ԱԱ-2026-ում ու երկրորդ տեղ բարձրացավ ռմբարկուների ցուցակում:

1/8 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականի մրցակիցը կլինեն բրազիլացիները:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Կոտ դ՛Իվուար – Նորվեգիա՝ 1:2

Ամադ Դիալո, 74 – Անտոնիո Նուսա, 39, Էրլինգ Հոլանդ, 86

Leave a comment