Երևանի շենքերից մեկում 3 տղամարդ է հոսանքահարվել

Բաժանորդագրվել

Հոսանքահարված տղամարդկանցից մեկը դուրս է գրվել, իսկ երկուսը շարունակում են մնալ բուժհաստատությունում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Այսօր Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում 3 տղամարդ է հոսանքահարվել։ Shamshyan.com-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ 16։00-ի սահմաններում։ Հոսանքահարված քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ տղամարդիկ 43, 26, 24 տարեկան են։ Նրանցից մեկը հետազոտվել է և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ երկուսը շարունակում են մնալ հսկողության տակ։ Նրանց վիճակը բավարար է։

Leave a comment