Մոսկվայում գեներալ-լեյտենանտի վրա կրակած քիլլերը ձերբակալվել է

Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա կրակած քիլլերը ձերբակալվել է։ «Mash»-ի փոխանցմամբ՝ նա Ռուսաստան է տեղափոխվում Դուբայից։ Հանցագործի հետ միասին ձերբակալվել է նաև նրա ենթադրյալ օգնականը։

Հիշեցնենք՝ Ալեքսեևը հրազենային վնասվածք է ստացել Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքի վերելակի նախասրահում՝ երեկ առավոտյան ժամը 7:00-ին: Նա ողջ է մնացել և հոսպիտալացվել:

Նշենք, որ Ալեքսեևը 2011 թվականից ի վեր զբաղեցնում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

–00—ՅՄ

Leave a comment