Բաժանորդագրվել
Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19։00-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով կա 9 վիրավոր, որոնցից երկուսը՝ անչափահասներ։ Մեծահասակները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ անչափահասները՝ «Սուրբ Աստվածամայր»։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վթարի հանգամանքները պարզվում են։