Ինչու արցախցիները սերտիֆիկատով տուն չեն կառուցում. Գեղամ Ստեփանյանը թվարկում է խնդիրները

https://arm.sputniknews.ru/20260630/inchu-arcakhcinery-sertifikatvov-tun-chen-karucum-gegham-stepanjany-tvarkum-e-khndirnery-104017417.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25415889_144:0:1457:985_1920x0_80_0_0_2d322c40c935001d90800f93775f3d4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արցախ, գեղամ ստեփանյան, բռնի տեղահանված

հայաստան, արցախ, գեղամ ստեփանյան, բռնի տեղահանված

Բաժանորդագրվել

Բնակապահովման ծրագրում կատարված փոփոխությունները խոսում են այն մասին, թե պրակտիկայում որքան շատ են խնդիրները, և դրանց պատճառով շատ մարդիկ դուրս են մնում ծրագրից։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրագրում արված վերջին փոփոխությունները բավարար չեն, որպեսզի արցախցիները կարողանան բնակարանի խնդիր լուծել, ավելի խորքային լուծում է պետք, դրա մասին են վկայում արցախցիներին տրված և իրացված սերտիֆիկատների միջև հսկայական տարբերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին որոշմանը։
Գործադիր մարմինը հունիսի 25-ին փոփոխություններ և լրացումներ կատարեց Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում, որոնցով լուծումներ են տրվել մի շարք տեխնիկական խնդիրների։ 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 6336 ընտանիք, որից 2896-ը իրացրել են այն։

Ստեփանյանի խոսքով` ծրագրում կատարված փոփոխությունները խոսում են այն մասին, թե պրակտիկայում որքան շատ են խնդիրները, և դրանց պատճառով մարդիկ դուրս են մնում ծրագրից։

«Իրացված սերտիֆիկատների թվերն էլ են խոսում այն մասին, որ ծրագիրն իրենց ակնկալած տեմպը չունի։ Մարդիկ բնակարանի սերտիֆիկատը վերցնում են, բայց չեն կարողանում իրացնել, քանի որ ահռելի անհամապատասխանություն կա տրվող աջակցության ու շուկայական գների միջև, և խնդիրը այլ կարգավորման կարիք ունի։ Մենք մտահոգություն ունեինք, որ բնակարանների գինը արհեստականորեն կաճի, երբ երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարը անձի հաշվարկով 3 միլիոնից դարձավ 4 միլիոն դրամ։ Ցավոք սրտի, այդ մտահոգությունը իրականության մեջ արտահայտվեց։ Հիմա շատ–շատ եք լսում, որ Երևանին հարակից համայնքներում, երբ իմանում են, որ գնորդը տեղահանված ընտանիք է, արհեստական բարձրացնում են գինը, և այստեղ պետության որոշակի միջամտության կամ կարգավորում գործառույթի կարիք կա»,– ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` հակառակ պարագայում ինչքան էլ պետությունը բարձրացնի սերտիֆիկատի արժեքը, այնքան վաճառողները կարող են գին բարձրացնել։ Ստեփանյանը վստահ է` խնդրի լուծում կարող է լինել, երբ ավելի մեծ շեշտադրում արվի ծրագրի կառուցապատման բաղադրիչին։

«Տեղահանված անձը այսօր կարող է սերտիֆիկատի իրացմամբ տուն կառուցել, բայց շատ քիչ են դեպքերը, երբ մարդիկ տուն են կառուցում, քանի որ կան ընթացակարգային բազմաթիվ խնդիրներ, օրինակ` հող ձեռք բերելու, հողի կարգավիճակ փոխելու և այլն։ Որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ օգտվեն ծրագրից, պետությունը պետք է գնա այդ ճանապարհով, ընդհուպ աջակցի տարբեր լայնածավալ շինարարական, կառուցապատման աշխատանքներին»,– ասաց նա։

Ստեփանյանի խոսքով` պետք է քննարկվի նաև 1–ից 3 հոգանոց փոքր ընտանիքներին տրվող սերտիֆիկատի գումարի չափը, քանի որ մարդիկ այդ գումարով ուղղակի չեն կարող կացության հարց լուծել։

Հավելենք, որ 2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ ծրագրի շրջանակում ծախսվել է 3,851,309,400 դրամ, որն ուղղվել է 2608 շահառուների հիփոթեքային վարկերի ամսական մարումներին ու կադաստրային վճարներին, 479 շահառուների վերանորոգման վարկերի ամսական մարումներին, 30 շահառուների գյուղ նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի ամսական մարումներին, ինչպես նաև 83 շահառուների հավելյալ հիփոթեքային վարկերի մարմանը, 53 շահառուների գործող հիփոթեքային վարկերի մարմանը, 290 շահառուների կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը։

Leave a comment