https://arm.sputniknews.ru/20260630/karapetjani-shnchel-artashncheln-el-karvogh-e-ditarkvel-ishkhanutjuny-zavtelu-kvoch-vardevanjan-104025979.html
Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել իշխանությունը զավթելու կոչ․ Վարդևանյան
Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել իշխանությունը զավթելու կոչ․ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T21:06+0400
2026-06-30T21:06+0400
2026-06-30T21:06+0400
հայաստան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103407134_0:133:2560:1573_1920x0_80_0_0_788b104921eea699183ad3bdbb96001b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում կատակեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը։Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրուցում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպումներ են եղել, գաղտնի պլան ունեն, որը չեն ցանկանում բացել, ու խոսքը Փաշինյանին հեռացնելու պլանի մասին է։ Լրագրողներից մեկը Վարդևանյանին հարցրեց` մտավախություն չկա՞, որ այս խոսքերը կարող են նոր քրեական վարույթի հիմք դառնալ։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103407134_143:0:2418:1706_1920x0_80_0_0_32c08a7bd73ddc6af668d2254b7abc74.jpg.webp
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում կատակեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրուցում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպումներ են եղել, գաղտնի պլան ունեն, որը չեն ցանկանում բացել, ու խոսքը Փաշինյանին հեռացնելու պլանի մասին է։ Լրագրողներից մեկը Վարդևանյանին հարցրեց` մտավախություն չկա՞, որ այս խոսքերը կարող են նոր քրեական վարույթի հիմք դառնալ։
«Եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, և դրա մի մասը ներկայացնում է հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ այստեղ արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»,- պատասխանեց Վարդևանյանը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։