Իսրայելն արդիականացված «Երկաթե գմբեթի» համալիր փորձարկումներ է անցկացրել

Բաժանորդագրվել

Փորձարկումների ընթացքում ստուգվել է «Երկաթե գմբեթի» և լազերային նորագույն «Երկաթե ճառագայթ» համակարգի համատեղ աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Իսրայելում պաշտպանության մասնագետները «Երկաթե գմբեթ» արդիականացված ՀՀՊ համակարգի համալիր փորձարկումների շարք են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։

​«Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության կազմում գործող Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վարչությունը «Rafael Advanced Defense Systems» ընկերության հետ համատեղ հաջողությամբ ավարտել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի համալիր փորձարկումների շարքն ընդդեմ ժամանակակից սպառնալիքների լայն շրջանակի՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում ստացած օպերատիվ փորձը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փորձարկվել են համակարգում ինտեգրված մի քանի արդիականացված տարրեր՝ առկա և ապագա սպառնալիքների, այդ թվում՝ հրթիռների, թևավոր հրթիռների և ԱԹՍ-ների հետմղման գործում դրա արդյունավետությունը հետագայում բարձրացնելու համար, ինչպես նաև տեխնոլոգիական կատարելագործումներ, որոնք բարելավում են «Երկաթե գմբեթի»` կրակի բարձր ինտենսիվությանը դիմակայելու կարողությունը։

​Փորձարկումների ընթացքում ստուգվել է «Երկաթե գմբեթի» և լազերային նորագույն «Երկաթե ճառագայթ» համակարգի համատեղ աշխատանքը, որը մշակվել է մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր հեռու գտնվող սպառնալիքների լայն շրջանակի արագ ու արդյունավետ խոցման և չեզոքացման համար։

Leave a comment