https://arm.sputniknews.ru/20260630/rdi-het-haraberutjan-vattaracumy-karvogh-e-tank-arzhenal-hh-energetikaji-hamar-zekujc–104022068.html
ՌԴ–ի հետ հարաբերության վատթարացումը կարող է թանկ արժենալ ՀՀ էներգետիկայի համար. զեկույց
ՌԴ–ի հետ հարաբերության վատթարացումը կարող է թանկ արժենալ ՀՀ էներգետիկայի համար. զեկույց
Sputnik Արմենիա
Եվրոպայի զարգացող երկրների խմբում Հայաստանից ցածր ցուցանիշ ունեն միայն երեք պետություն, իսկ նախկին սոցիալիստական և հետխորհրդային երկրների խմբում Հայաստանը մեկ… 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T19:13+0400
2026-06-30T19:13+0400
2026-06-30T19:13+0400
էներգետիկա
հայաստան
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_0:84:1600:984_1920x0_80_0_0_e0eed4364cced8798a66f0f116e9e18e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի ամենակարևոր էներգետիկ առավելություններից մեկը՝ ռուսական բնական գազի համեմատաբար մատչելի գինը, կարող է հայտնվել վտանգի տակ։ Այդ մասին նշված է «Լույս» հիմնադրամի «Էներգիայի վերափոխման ինդեքս–2026» զեկույցում։Հիմնադրամը, վերլուծելով Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած զեկույցները, զգուշացնում է` ՌԴ–ի հետ հարաբերությունների ծայրաստիճան վատթարացման դեպքում բնական գազի գնի առավելությունը կարող է վերանալ և նույնիսկ դառնալ Հայաստանի ամենախոցելի կողմերից մեկը։Միևնույն ժամանակ, ըստ հիմնադրամի վերլուծության, Հայաստանը 2026 թվականին վատթարացրել է դիրքերը Համաշխարհային տնտեսական համաժողովի «Էներգիայի վերափոխման ինդեքսում»՝ 120 երկրների շարքում զբաղեցնելով 65–րդ տեղը։ Երկրի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է 1.3 միավորով՝ հասնելով 55.2–ի, իսկ հիմնական անկումը գրանցվել է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսում։Զեկույցում նշվում է նաև, որ ամենամեծ հետընթացը գրանցվել է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ. ցուցանիշը 59.9–ից նվազել է մինչև 51.5 միավոր։ Վերլուծության համաձայն՝ դրա հիմնական պատճառը մաքուր էներգետիկայի ոլորտում ներդրումների զգալի կրճատումն է։«Լույս»–ից տեղեկացնում են, որ զգալի անկում է արձանագրվել նաև ենթակառուցվածքների ոլորտում՝ վերականգնվող էներգիայի հզորությունների աճի դանդաղման ֆոնին։ Ի դեպ, Հայաստանի ամենաթույլ ուղղություններից մեկը շարունակում են մնալ նորարարությունները` այդ ցուցանիշը մեկ տարում 24.5–ից իջել է մինչև 23.3 միավոր։«Լույս» հիմնադրամի եզրակացությամբ` առանց ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման, նորարարությունների խթանման և մարդկային կապիտալի զարգացման Հայաստանը չի կարող ապահովել էներգետիկ ոլորտի կայուն առաջընթաց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4e9b51ae1e1c1f04782e32b49623bc34.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էներգետիկա, հայաստան, գազ
էներգետիկա, հայաստան, գազ
Բաժանորդագրվել
Եվրոպայի զարգացող երկրների խմբում Հայաստանից ցածր ցուցանիշ ունեն միայն երեք պետություն, իսկ նախկին սոցիալիստական և հետխորհրդային երկրների խմբում Հայաստանը մեկ տարում նահանջել է երեք հորիզոնականով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի ամենակարևոր էներգետիկ առավելություններից մեկը՝ ռուսական բնական գազի համեմատաբար մատչելի գինը, կարող է հայտնվել վտանգի տակ։ Այդ մասին նշված է «Լույս» հիմնադրամի «Էներգիայի վերափոխման ինդեքս–2026»
զեկույցում։
Հիմնադրամը, վերլուծելով Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած զեկույցները, զգուշացնում է` ՌԴ–ի հետ հարաբերությունների ծայրաստիճան վատթարացման դեպքում բնական գազի գնի առավելությունը կարող է վերանալ և նույնիսկ դառնալ Հայաստանի ամենախոցելի կողմերից մեկը։
Հիմնադրամի գնահատմամբ՝ հենց բնական գազի համեմատաբար ցածր գինն այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի կարևոր առավելություններից է՝ էներգիայի համընդհանուր հասանելիության և մաքուր վառելիքի լայն կիրառման հետ մեկտեղ։ Զեկույցը փաստում է նաև, որ այդ առավելությունը երաշխավորված չէ և մեծապես կախված է հայ–ռուսական էներգետիկ համագործակցության կայունությունից։
Միևնույն ժամանակ, ըստ հիմնադրամի վերլուծության, Հայաստանը 2026 թվականին վատթարացրել է դիրքերը Համաշխարհային տնտեսական համաժողովի «Էներգիայի վերափոխման ինդեքսում»՝ 120 երկրների շարքում զբաղեցնելով 65–րդ տեղը։ Երկրի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է 1.3 միավորով՝ հասնելով 55.2–ի, իսկ հիմնական անկումը գրանցվել է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսում։
Զեկույցում նշվում է նաև, որ ամենամեծ հետընթացը գրանցվել է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ. ցուցանիշը 59.9–ից նվազել է մինչև 51.5 միավոր։ Վերլուծության համաձայն՝ դրա հիմնական պատճառը մաքուր էներգետիկայի ոլորտում ներդրումների զգալի կրճատումն է։
«Լույս»–ից տեղեկացնում են, որ զգալի անկում է արձանագրվել նաև ենթակառուցվածքների ոլորտում՝ վերականգնվող էներգիայի հզորությունների աճի դանդաղման ֆոնին։ Ի դեպ, Հայաստանի ամենաթույլ ուղղություններից մեկը շարունակում են մնալ նորարարությունները` այդ ցուցանիշը մեկ տարում 24.5–ից իջել է մինչև 23.3 միավոր։
Տարածաշրջանի երկրների համեմատությամբ ևս Հայաստանի դիրքերը համեստ են. Եվրոպայի զարգացող երկրների խմբում Հայաստանից ցածր ցուցանիշ ունեն միայն երեք պետություն, իսկ նախկին սոցիալիստական և հետխորհրդային երկրների խմբում Հայաստանը մեկ տարում նահանջել է երեք հորիզոնականով. հարևաններից Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, մինչդեռ զիջում է Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։
«Լույս» հիմնադրամի եզրակացությամբ` առանց ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման, նորարարությունների խթանման և մարդկային կապիտալի զարգացման Հայաստանը չի կարող ապահովել էներգետիկ ոլորտի կայուն առաջընթաց։