Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT

Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները ստեղծեն բոլոր օտարերկրյա լրտեսության թիրախների միասնական տվյալների բազա, ներառյալ լրտեսության մեջ կասկածվողները, հետախուզության աշխատակիցները, հաքերները, հանցավոր խմբավորումները և Կենտրոնական հետախուզական վարչության պոտենցիալ գործակալները, հայտնել է «The New York Times»-ը։

Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի տվյալներով՝ նման ցուցակը կբարելավի համակարգումը և կկանխի գործակալությունների միջև անհամապատասխանությունները։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ են ու պնդում են, որ նման զգայուն տեղեկատվության կենտրոնացումը կարող է բացահայտել գաղտնի գործողություններն ու հետաքննությունները և մեծացնել արտահոսքի կամ չարաշահման ռիսկը։

Leave a comment