https://arm.sputniknews.ru/20260630/nikvol-pashinjany-em-despanneri-het-khvosel-e-miutjan-het-kapvats-tsragreri-masin-104017914.html
Նիկոլ Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ խոսել է ԵՄ–ի հետ կապված ծրագրերի մասին
Նիկոլ Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ խոսել է ԵՄ–ի հետ կապված ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանից Ռուսաստան արտահանման խնդիրների բախվելուց հետո Երևանն ավելի հաճախ է հայացքն ուղղում դեպի ԵՄ երկրներ, սակայն իրական առաջընթաց այս հարցում չկա։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T17:46+0400
2026-06-30T17:46+0400
2026-06-30T17:49+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրամիություն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104008292_0:102:1280:822_1920x0_80_0_0_b79df13a0e42202352575aa6c0b11b68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին և նրանց հետ քննարկել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերը։ Լուրը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104008292_72:0:1209:853_1920x0_80_0_0_36783198675e90173d0dc72826323764.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, դեսպան
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, դեսպան
Հայաստանից Ռուսաստան արտահանման խնդիրների բախվելուց հետո Երևանն ավելի հաճախ է հայացքն ուղղում դեպի ԵՄ երկրներ, սակայն իրական առաջընթաց այս հարցում չկա։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: