SpaceX-ը հայտարարել է Մարսի վրա իր նախատեսված առաքելության հետաձգման մասին՝ որոշելով նախ կենտրոնանալ NASA-ի կողմից աջակցվող Լուսնային ծրագրի վրա, գրել է «The Wall Street Journal»-ը։
Ընկերությունն այժմ պլանավորում է անօդաչու վայրէջք կատարել լուսնի վրա 2027 թվականի մարտին։
SpaceX-ը նախկինում պլանավորել էր մի քանի Starship տիեզերանավեր ուղարկել Մարս 2026 թվականի վերջին, սակայն նոր առաջնահերթությունները Մարսի վրա իրականացվող ծրագրերը տեղափոխում են ավելի ուշ ժամկետ։ Ըստ ընկերության՝ Մարսի վրա աշխատանքները շարունակվում են, սակայն Լուսնի վրա հաջողությունները կարևոր քայլ կլինեն ապագա միջմոլորակային առաքելությունների համար։