Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի

Վրաստանը, որպես նախագահող երկիր, 2026 թվականին հյուրընկալում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։

Շալվա Պապուաշվիլին վեց ամիս շարունակ կղեկավարի Վեհաժողովը։ Իր ելույթում Պապուաշվիլին նշել է Վրաստանի գլխավոր առաջնահերթություններն այդ կառույցում, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հեռանկարներ են ստեղծում ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում առավել մեծ կայունության ու համագործակցության համար և շատ հուսադրող են»,- ասել է նա։

Leave a comment