«Ընդդիմադիր որոշ առաջնորդների հետ ունեցել ենք հանդիպումներ»,-այսօր դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա չհստակեցրեց, թե որ գործիչների հետ է հանդիպել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն, որը ըստ նրա, ռեալ է։
Նրա խոսքով, պատգամավորի մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ դեռ որոշում չունեն։
«Կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ամենակարևորը, որ ճանապարհը հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, դա ընտրելու ենք, չենք նայելու այսօր դաշտ գցած նարատիվներին, խորհուրդներին։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնել, դրա համար մարդկանց խորհուրդ ենք տալիս, մարդկանց դրա վրա ժամանակ չկորցնել»,-ասաց Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով մանդատների թեմայով «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների հետ հանդիպման ընթացքում հնչած կարծիքներին, Ս. Կարապետյանն ասաց՝ մեսիջն այսպես է. 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, նրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում։
«Նրանք ցականում են, որ չցերցնենք մանդատները։ 60 տոկոսը արդեն… սկզբում դա հակառակն էր։ Իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք անկախ։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնենք»,-ասաց նա։