Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել


Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։


Վրաստանի կառավարության տվյալնով՝ հատուկ ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնմանն ու երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:


Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a comment