https://arm.sputniknews.ru/20260630/arajin-puly-sahun-ancel-enq-qani-shaharu-ka-arvoghjutjan-apahvovagrutjan-hamakargum-103999128.html
Առաջին փուլը սահուն անցել ենք. քանի՞ շահառու կա առողջության ապահովագրության համակարգում
Առաջին փուլը սահուն անցել ենք. քանի՞ շահառու կա առողջության ապահովագրության համակարգում
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը նշում է, որ առողջության ապահովագրության համակարգին միանալու համար տարբեր ԲԿ–ներ դեռ հայտեր են ներկայացնում։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T12:22+0400
2026-06-30T12:22+0400
2026-06-30T12:46+0400
անահիտ ավանեսյան
հայաստան
առողջության ապահովագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_0:0:2760:1552_1920x0_80_0_0_cd630d1a3dc7de6da7a99c8b2f97c7cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ–ում 6 ամսվա ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շահառու է դարձել շուրջ 1.7 մլն անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները։Նշենք, որ համակարգը ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Վստահեցրեց` ԲԿ–ների կողմից համակարգին միանալը նույնպես սահուն է անցել, ու դեռ հայտեր ներկայացվում են։ Ըստ նախարարի` խոսքը և՛ դեղատնային ցանցերի, և՛ լաբորատորիաների, և՛ պոլիկլինիկաների, և՛ հիվանդանոցների մասին է։Ընդգծեց` 2027 թվականի հունվարի 1-ից արդեն նոր խմբեր են միանալու համակարգին` քաղիրավական պայմանագրով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները, ինչպես նաև մի քանի խումբ էլ։ Այս հարցով դեռ պետք է քննարկում արվի։ 2028 թվականի հունվարի 1-ից համակարգում կներառվեն բոլոր քաղաքացիները։«ՀՀ–ում այս պահի դրությամբ մոտ 300 000 գրանցված աշխատող ստանում է մինչև 200 000 դրամ աշխատավարձ։ Միայն աշխատավարձ ստացողների մասով հաջորդ տարի այդքանով շահառուների թիվը կավելանա, կհասնենք 2 մլն–ի, նույնիսկ կանցնենք այդ շեմը։ 2028 թվականից արդեն նպատակ ունենք 3 մլն բնակչությանը ներառել առողջության ապահովագրությունում։ Այդպիսով կավարտվի պետական պատվերի ծրագիրը»,– ասաց Ավանեսյանը։Ավանեսյանը շեշտեց` կատարողականը եղել է 97.4 մլրդ դրամ, բայց ամիսն ավարտվելուն պես կրկին կամփոփվեն այս տվյալները, քանի որ սա այսօրվա դրությամբ է։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_123:0:2575:1839_1920x0_80_0_0_65da371c99a571d7c5b1f4e1d63a7f0e.jpg.webp
անահիտ ավանեսյան, հայաստան, առողջության ապահովագրություն
անահիտ ավանեսյան, հայաստան, առողջության ապահովագրություն
Անահիտ Ավանեսյանը նշում է, որ առողջության ապահովագրության համակարգին միանալու համար տարբեր ԲԿ–ներ դեռ հայտեր են ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ–ում 6 ամսվա ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շահառու է դարձել շուրջ 1.7 մլն անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները։
Նշենք, որ համակարգը ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից։
«Առաջին ներդրման փուլը բավական սահուն ենք անցել։ Առաջին շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 մլն անձի ապահովագրություն։ Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը աճել է` դառնալով շուրջ 1.7 մլն։ Այս թվի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` նախ ավելացել է ռեզիդենտների թիվը, այսինքն` հանրապետությունում 183 օր անընդմեջ գտնվող անձանց թիվն է ավելացել։ Հաջորդիվ ավելացել է նաև 200 000 և ավելի աշխատավարձ ստացող անձանց թիվը։ Իրենք բոլորն ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում»,– նշեց Ավանեսյանը։
Վստահեցրեց` ԲԿ–ների կողմից համակարգին միանալը նույնպես սահուն է անցել, ու դեռ հայտեր ներկայացվում են։ Ըստ նախարարի` խոսքը և՛ դեղատնային ցանցերի, և՛ լաբորատորիաների, և՛ պոլիկլինիկաների, և՛ հիվանդանոցների մասին է։
Ընդգծեց` 2027 թվականի հունվարի 1-ից արդեն նոր խմբեր են միանալու համակարգին` քաղիրավական պայմանագրով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները, ինչպես նաև մի քանի խումբ էլ։ Այս հարցով դեռ պետք է քննարկում արվի։
2028 թվականի հունվարի 1-ից համակարգում կներառվեն բոլոր քաղաքացիները։
«ՀՀ–ում այս պահի դրությամբ մոտ 300 000 գրանցված աշխատող ստանում է մինչև 200 000 դրամ աշխատավարձ։ Միայն աշխատավարձ ստացողների մասով հաջորդ տարի այդքանով շահառուների թիվը կավելանա, կհասնենք 2 մլն–ի, նույնիսկ կանցնենք այդ շեմը։ 2028 թվականից արդեն նպատակ ունենք 3 մլն բնակչությանը ներառել առողջության ապահովագրությունում։ Այդպիսով կավարտվի պետական պատվերի ծրագիրը»,– ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` 1.7 մլն անձից ծառայություններից օգտվել է 842 750 անձ, ինչը նշանակում է, որ դիմելիության բավականին մեծ թիվ է եղել։ Ինչ վերաբերում է մատուցված ծառայություններին, ապա դրանց թիվը կազմել է 8 մլն 399 հազար 491, այսինքն` մեկ անձն օգտվել է մի քանի ծառայությունից։
Ավանեսյանը շեշտեց` կատարողականը եղել է 97.4 մլրդ դրամ, բայց ամիսն ավարտվելուն պես կրկին կամփոփվեն այս տվյալները, քանի որ սա այսօրվա դրությամբ է։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։