Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.06-04.07.2026թ.)


Երևան քաղաքում՝

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։



Հանրապետության տարածքում

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ին, 3-ի գիշերը

սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4- ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.5°C (2018թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա 8.4°C (2004թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 24.2°C

Leave a comment