ՀՀ–ում պետք է արգելել սննդի ոչնչացումը․ նախաձեռնության հեղինակները դիմել են Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260207/hhum-petq-e-argelel-snndi-vochnchacumy-nakhadzernutjan-heghinaknery-dimel-en-pashinjanin-98551690.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2083/10/20831036_0:0:1601:1200_1920x0_80_0_0_b686d3b74a91f4596160b176fb81cd5e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աղքատություն, հիմնադրամ, սնունդ, իշխանություն, նիկոլ փաշինյան, մայքլ ավետիքյան

աղքատություն, հիմնադրամ, սնունդ, իշխանություն, նիկոլ փաշինյան, մայքլ ավետիքյան

Բաժանորդագրվել

Նախաձեռնության հեղինակների կարծիքով` օրենքի ընդունումը պատմական քայլ կդառնա աղքատության դեմ պայքարում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական առաջին պարենային բանկի ներկայացուցիչները օրինագիծ են մշակել, որը նախատեսում է Հայաստանում խանութների, սուպերմարկետների, պահեստների, արտադրական ձեռնարկությունների կողմից օգտագործման համար պիտանի մթերքների ոչնչացման և արտանետման արգելք: Այդ մասին սոցիալական ցանցերից մեկում հրապարակված տեսանյութում հայտարարել է բանկի հիմնադիր Մայքլ Ավետիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կանադահայ Մայքլ Ավետիքյանը դեռ 2020 թվականին ՀՀ իշխանությանը նախագիծ է առաջարկել կարիքավորների համար հիմնադրամի ստեղծման մասին։ Չնայած նախագծի բարձր գնահատականին՝ այն շարունակում են անտեսել։

Տեսանյութում Ավետիքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով անձամբ հսկողության տակ վերցնել երկրում պարենային կորուստների և աղքատության դեմ պայքարին ուղղված օրենքի մշակումն ու ընդունումը:

Ավետիքյանի խոսքով՝ օրինագիծը պատրաստել են հիմնադրամի ներկայացուցիչները՝ Ֆրանսիայից սոցիալական իրավունքների մասնագետ Արաշ Դերանբաշի հետ համատեղ:

Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների միջոցով ավելցուկային մթերքի փոխանցում կարիքավոր քաղաքացիներին:

Այս նախագիծն արդեն իսկ փոխանցվել է վարչապետի աշխատասենյակ և քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Միքայել Ավետիքյանն ընդգծում է, որ այս օրենքի իրագործումը կարող է զգալի սոցիալական ազդեցություն ունենալ:

«Ես խնդրում եմ վարչապետին նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ անձամբ հսկողության տակ վերցնել այս աշխատանքները՝ օրենքի շուտափույթ պատրաստման և դրա գործնական իրականացման համար: Այս քայլը կարող է փոխել Հայաստանի հարյուրհազարավոր կարիքավոր քաղաքացիների կյանքը»,– հայտարարել է նա։

Նախաձեռնության հեղինակի կարծիքով՝ օրենքի ընդունումը պատմական քայլ կլինի աղքատության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ՝ կրճատելով պարենային թափոնների մասշտաբները:

Հիշեցնենք, որ 2024 թվականին (2025 թվականի տվյալները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարի վերջին) Հայաստանում աղքատության միջին մակարդակը կազմել է 21,7 տոկոս։ 2023 թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 23,7 %։ Ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ պաշտոնական հրապարակումների,2025 թ.–ին սպասվում է 0,6 %։

Leave a comment