Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի և փոխխոսնակների թեկնածուներին:

Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել:

Իշխանությունը ուզուրպացրել է ողջ համակարգը՝ գործընթացները տեղափոխելով իրավունքի ոչնչացման դաշտ»:

Leave a comment