IDBank-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով սկիզբ դրվեց Մոսկովյան պուրակի բարեկարգման աշխատանքներին։
Նորացված հանրային տարածքը կունենա ընդլայնված կանաչ գոտիներ, ժամանակակից լուսավորություն, հանգստի և ժամանցի նոր հատվածներ, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումներ, որոնք այն կդարձնեն ավելի հարմարավետ և ինտերակտիվ։ Նախաձեռնությունը բանկի սոցիալական պատասխանատվության հերթական քայլն է՝ նպատակ ունենալով մայրաքաղաքին նվիրել ավելի կանաչ, ժամանակակից և մարդկանց համար գրավիչ քաղաքային միջավայր։
*գովազդ