ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հանրության առջև է երևացել արևային ակնոցներով Օմանի սուլթանի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ՝ աչքի խնդրի պատճառով, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին։
«Շատ արևոտ է այս շոգ հունիսյան օրը։ Ոչ, դա պարզապես աչքի խնդիր է», – ասել է աղբյուրը՝ առանց մանրամասնելու։
Ավելի վաղ «Ֆրանսիայի հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կատակել էր, որ Մակրոնը, հնարավոր է, կրկին հանրության առջև է հայտնվել արևային ակնոցներով՝ կնոջ՝ Բրիջիտի կողմից ենթադրաբար ստացած ապտակի պատճառով։
–00—ՅՄ