Լրտեսության և կիբերհարձակումների համար մեղադրվող իսպանացի ՏՏ մասնագետն ապաստան է ստացել Ռուսաստանում

Իսպանացի ՏՏ մասնագետ Էնրիկե Արիաս Գիլը, որին Իսպանիայում մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության և կիբերհարձակումների մեջ, քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, գրել են ԶԼՄ-ները։

«2025 թվականի փետրվարին ես ստիպված էի քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում։ Ներկայումս ես ունեմ քաղաքական փախստականի կարգավիճակ», – ասել է Գիլը։

Նա ընդգրկվել է հետախուզվողների և Եվրապոլի ամենահետախուզվողների ցուցակում։ Նա հերքում է մեղադրանքները, Ռուսաստանում է 2024 թվականի օգոստոսից և պլանավորում է ստանալ քաղաքացիություն։

«El Pais»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էնրիկե Արիաս Գիլն ընդգրկվել է Եվրոպոլի հետախուզվողների ցուցակում՝ «NoName057 (16)» ռուսամետ հաքերային խմբին մասնակցելու համար։

Նա մեղադրվել էր Իսպանիայի կարևորագույն ենթակառուցվածքների և անվտանգության ուժերի մասին զգայուն տեղեկատվություն հավաքելու՝ «NoName057»-ի կիբերհարձակումները հեշտացնելու, նաև խմբի գործունեությունը Telegram ալիքի միջոցով խթանելու մեջ։ 

Leave a comment