ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլի հավաքականը նվաճեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Փլեյ-օֆֆի մեկնարկում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Հյուսթոնում մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ ու կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով  (տեսանյութ):

Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականի ու գերմանական «Մայնցի» կիսապաշտպան Կաիսու Սանոն` խփելով առաջին խաղակեսի միակ գոլը։

56-րդ րոպիեն հաշիվը հավասարեցրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն։

Բրազիլացիների հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին։

1/8 եզրափակիչում բրազիլացիները կխաղան Կոտ դ՛Իվուար – Նորվեգիա զույգի հաղթողի հետ:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Բրազիլ – Ճապոնիա՝ 2:1

Կազեմիրո, 56, Գաբրիել Մարտինելի, 90+5 – Կաիսու Սանո, 29

Leave a comment