Իսրայելը հայտարարել է, որ Իրանում հարվածների համար արդեն ունի նշանակված թիրախներ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե Իրանը Լիբանանում Իսրայելի գործողություններին ի պատասխան բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնի Իսրայելին, ապա Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կպատասխանի և անհրաժեշտության դեպքում կգործի ինքնուրույն։

«Մենք արդեն ունենք Իրանում հարվածների համար նախատեսված թիրախներ։ ՑԱՀԱԼ-ը լիովին պատրաստ է և գտնվում է մարտական պատրաստականության վիճակում։ Սակայն մենք չենք խոչընդոտի Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությանը», — հայտարարել է Կացը։

Պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչել է տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին, երբ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ սպառնալիքներն ու ռազմական հռետորաբանությունը շարունակում են սրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment