ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ

Հասարակություն

29.06.2026 | 20:10

ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հունիսի 29-ի նիստում ուսումնասիրվել են ոստիկանության և փրկարար ծառայության մի քանի աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերը։

Քննության արդյունքներով հանձնաժողովը միջնորդել է ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ ոստիկանության 2 և փրկարար ծառայության 1 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ գերատեսչությունը կարևորում է ներքին կարգապահության ապահովումն ու թափանցիկ աշխատանքը։

Leave a comment