Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։

Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։

Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Leave a comment