https://arm.sputniknews.ru/20260629/rd-nakhagahi-het-nakhatesvats-handipum-chi-eghel-pashinjan-103988852.html
ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպում չի եղել. Փաշինյան
ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպում չի եղել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T19:56+0400
2026-06-29T19:56+0400
2026-06-29T19:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_0:35:1600:935_1920x0_80_0_0_24d221eb325fe13ff3da9dad708b701a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերինՀունիսի 3–ին Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել էր` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։«Երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն ինքը մեկ շաբաթ, մեկ օր չէ։ Այսինքն` առաջիկայում կլինեն շփումներ. չի եղել նշանակված օր»,– այսօր հայտարարեց Փաշինյանը։Լրագրողները հարցրին` այդ հանդիպումը կլինի՞ օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում։«ԵԱՏՄ–ում միջկառավարական խորհրդի նիստ է, որին միայն վարչապետներն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում»,– պատասխանեց նա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_136:0:1600:1098_1920x0_80_0_0_f63f103ca31b1fb4740d24382a38d830.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին
հայաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին
Հունիսի 3–ին Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ
ասել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել էր` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։
«Երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն ինքը մեկ շաբաթ, մեկ օր չէ։ Այսինքն` առաջիկայում կլինեն շփումներ. չի եղել նշանակված օր»,– այսօր հայտարարեց Փաշինյանը։
Լրագրողները հարցրին` այդ հանդիպումը կլինի՞ օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում։
«ԵԱՏՄ–ում միջկառավարական խորհրդի նիստ է, որին միայն վարչապետներն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում»,– պատասխանեց նա։