Իրանը և ԱՄԷ-ն վերսկսել են առևտրային գործառնությունները

Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները վերսկսել են առևտրային համագործակցությունը Ջեբել Ալի նավահանգստի միջոցով։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

IRNA-ն հիշեցնում է, որ Ջեբել Ալի նավահանգիստը Պարսից ծոցի հարավային հատվածի կարևորագույն նավահանգիստներից մեկն է։ Այն գտնվում է ԱՄԷ-ի տարածքում և հանդիսանում է տարածաշրջանի գլխավոր տարանցիկ հանգույցներից մեկը, որի միջոցով իրականացվում է Իրանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության զգալի մասը։

Նշվում է, որ 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Ջեբել Ալի նավահանգստի միջոցով իրականացվող առևտրային գործառնությունները ժամանակավորապես դադարեցվել էին։

Leave a comment