ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։
Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։
—00—ԼԱ