«Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը». Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Թեհրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը, «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք չենք կարող հրթիռների վերաբերյալ բանակցել ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում, քանի որ սա պաշտպանության հարց է», – ասել է նա Օմանում ԱՄՆ պատվիրակության հետ երեկվա հանդիպումից հետո։

Արաղչին հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում Իրանը կպատասխանի Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածներով։

Leave a comment