Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Քաղաքականություն

29.06.2026 | 12:53

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Բելառուսական պաշտոնական Пул Первого տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Սին Լուկաշենկոյին ասել է, որ չին-բելառուսական հարաբերությունները «պատմական գագաթնակետին» են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սի Ցզինպինը նաև հայտարարել է, որ Չինաստանն ու Բելառուսը պետք է «նպաստեն բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը» և «պահպանեն ռազմավարական հաղորդակցությունը», հաղորդում է Reuters-ը:  Նա  ընդգծել է, որ Չինաստանը աջակցում է Բելառուսին իր ազգային ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։

Լուկաշենկոն Չինաստան է ժամանել անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վալդայում բանակցություններից հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է շուրջ հինգ ժամ։

Լուկաշենկոյի այցը Չինաստան տեղի է ունենում Բելառուսի և Ուկրաինայի միջև աճող լարվածության ֆոնին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Պուտինը, իր կարծիքով, փորձում է համոզել Լուկաշենկոյին մեծացնել Ռուսաստանին ցուցաբերած աջակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմում։

Չինաստանն Ալեքսանդր Լուկաշենկոյի Արևելյան և Հարավարևելյան Ասիայով լայնածավալ շրջագայության առաջին երկիրն է։

Պեկինը մշտապես ներկայանում է որպես չեզոք կողմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ռազմական ագրեսիայում, սակայն Կիևի արևմտյան դաշնակիցները մեղադրում են Պեկինին Մոսկվային գաղտնի աջակցելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment