Ըստ Գալուզինի, Իրանն ու Չինաստանը խանգարելու են TRIPP-ի իրականացմանը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ TRIPP նախագծի իրականացման ժամանակ անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը։

««Թրամփի երթուղին» անցնելու է ռուս սահմանապահների կողմից հսկվող գոտով, որոնք տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ միասին ծառայություն են իրականացնում Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ուղղությամբ։ 
Այնպես որ, այս կամ այն ձեւով, Ռուսաստանի կարծիքը պետք կլինի հաշվի առնել։ Մենք կարծում ենք, որ ռուսական մասնակցությունից նախագիծը միայն կշահեր», – ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ TRIPP նախագծի իրականացումն անորոշ հեռանկարներ ունի։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիայից հետո քիչ հավանական է, որ իրանական կողմը հիացած լինի ԱՄՆ-ի ներկայությունից իր սահմանների անմիջական հարեւանությամբ:
Փորձագետները կարծիք են հայտնում, որ չինական կողմը նույնպես դժգոհ կլինի նրանից, որ ամերիկյան կողմը վերահսկի Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային-լոգիստիկ երթուղու մի հատվածը», – հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։ 

Leave a comment