MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ «ВКонтакте» հավելվածը, ինչպես նաև «Mail․ru»-ն հեռացվել են «App Store»–ից, և մարդիկ չեն կարողանում օգտվել էլեկտրոնային հասցեից, ինչպես նաև «ВКонтакте»-ից։
Ավելի վաղ գրվել էր, որ «Apple»-ն առանց նախազգուշացման հեռացրել է ռուսական «ВКонтакте» (VK) սոցցանցի հավելվածները։ «App Store»-ից անհետացել են VK Video, VK Music, VK Dating, VK Messenger և Zen հավելվածները։
««Apple»-ն իր գործողություններով սահմանափակում է տասնյակ միլիոնավոր մարդկանց կողմից ամեն օր օգտագործվող ծառայությունների հասանելիությունը։ «Apple»-ի գործողությունների հետևանքով օգտատերերն այլևս չեն ստանա կարևոր իրադարձությունների վերաբերյալ push-ծանուցումներ»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սակայն, ՀՀ-ում քաղաքացիները պատրաստ չէին նրան, որ չեն կարողանա օգտագործել իրենց էլեկտրոնային հասցեն կամ «ВКонтакте» հավելվածը։
Ինչպես ահազանգում են մեր ընթերցողները, «Mail․ru» մտնելու փորձերը ավարտվում են նրանով, որ այսպիսի հաղորդագրություն է բերում․ «Mail-ը դեռևս հասանելի չէ App Store-ում։ Հավելվածը դեռևս աշխատում է, բայց ներկայումս անհասանելի է App Store-ում։ Մի՛ ջնջեք այն ինքներդ և անջատեք ավտոմատ ջնջումը, քանի որ այն չի վերականգնվի»։
Նրանք, ովքեր ունեին «ВКонтакте» հավելվածը, հնարավորություն ունեն դեռ օգտվել դրանից, սակայն նորից ներբեռնել հավելվածը, եթե այն ջնջվել էր, չի ստացվի։
Մարիաննա Արամյան