ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Աշխարհում կան մասնագիտություններ, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չկա։ Պայթեցման աշխատանքները հենց այդպիսին են։
ԶՊՄԿ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի և երկաթյա կարգապահության տանդեմը ամենավտանգավոր ստորաբաժանումը դարձրել է ամենաանվտանգը։
Մի քանի սերունդ, միլիոնավոր տոննաներով ապար և 0 սխալ․ կոմբինատի պայթեցման տեղամասում գրանցվել է ընկերության բացարձակ ու պատմական ռեկորդը՝ առանց միջադեպի աշխատանք 75 տարի։
Սա մարդկային պատասխանատվության և մասնագիտական կատարելության ամենավառ օրինակն է։
Պլանավորումից մինչև վերջնական պայթյուն․ տեսանյութում՝ հանքի ամենատպավորիչ ու պատասխանատու գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ