TRIPP–ը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզինը բացատրել է, թե ինչու

https://arm.sputniknews.ru/20260629/trippy-miajn-kshaher-rusastani-masnakcutjunic-galuziny-bacatrel-e-te-inchu-103982701.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58757956_47:0:1600:1165_1920x0_80_0_0_954cc6b8651236667b1b8700fc975e1a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միխայիլ գալուզին, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն

միխայիլ գալուզին, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ՌԴ փոխարտգործնախարարը չի կարծում, որ Իրանն ու Չինաստանը հիացած կլինեն երթուղու` ամերիկյան վերահսկողությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի տարածքով TRIPP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը նշել է այն հիմնական հանգամանքները, որոնք կարող էին Մոսկվայի մասնակցության դեպքում նպաստել «Թրամփի երթուղի» նախագծի առավել արդյունավետ իրականացմանը:

«…Նախ, դատելով ամեն ինչից, ճանապարհը պետք է անցնի ռուսական ուղու լայնությամբ, որպեսզի Ադրբեջանի հետ հնարավոր լինի անխափան կապ ապահովել։ Այնուհետև՝ հայկական երկաթուղային գծերը գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–իկառավարման ներքո, որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է: Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոններին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես ինքն է հայտարարում, չի ցանկանում դուրս գալ»,– RTVI–ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Գալուզինը:

Բացի այդ, «Թրամփի ուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն: Գալուզինի խոսքով` հաշվի առնելով վերը նշվածը, Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի կարծիքը պետք է հաշվի առնել։

Գալուզինի կարծիքով՝ պետք է հաշվի առնել նաև Չինաստանի հետ Իրանի դիրքորոշումը։ Նա այն համոզման է, որ ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայից հետո դժվար թե իրանական կողմի համար ոգևորիչ լինի այն, որ իր սահմաններից անմիջապես հյուսիս կլինի ԱՄՆ ներկայությունը: Կա նաև փորձագետների կարծիքն այն մասին, որ չինական կողմը դժվար թե բավարարվի Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև, այնուհետև դեպի Եվրոպա, տրանսպորտային և լոգիստիկ երթուղու գոնե մի մասի ամերիկյան վերահսկողությամբ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment