Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանը


Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը: Անկարան Թել Ավիվի նման որոշումը բնութագրել է որպես «չարամիտ քայլ»: «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և Միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները»,- նշված է հայտարարության մեջ։


Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարության՝ ընդունված որոշումը ցույց է տալիս, որ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը հայտնվել է ծանր վիճակում: «Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի ծավալապաշտական և ապակայունացնող քաղաքականությանը, իսկ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ՝ հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment