ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի

Քաղաքականություն

07.02.2026 | 14:00

Սպիտակ տան զենքի փոխանցման նոր ռազմավարության համաձայն՝ Միացյալ Նահանգներն առաջնահերթ զենքերի կատալոգ կստեղծի։ Զենքերը պետք է գնեն Վաշինգտոնի դաշնակիցներն ու գործընկերները։

«Այս հրամանագրի ամսաթվի օրվանից հետո 120 օրվա ընթացքում ԱՄՆ պատերազմի նախարարը նախագահին կներկայացնի առաջնահերթ հարթակների և զենքի համակարգերի կատալոգ։ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին և գործընկերներին կխրախուսի ձեռք բերել դրանք»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվում է համապատասխան փաստաթղթում։

Շեշտվում է, որ կատալոգը պետք է կազմվի «Ամերիկան՝ ​​ամենից առաջ» քաղաքականության շրջանակում սահմանված չափանիշների հիման վրա։

«Առևտրի նախարարը, պետքարտուղարի և ռազմական նախարարների հետ համակարգված, պետք է առաջարկություններ ներկայացնի՝ ուժեղացնելու ամերիկյան պաշտպանական արտադրանքի արտասահմանյան գնումները խրախուսելու ջանքերը»,-ասվում է փաստաթղթում։

 

Leave a comment