Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել


Մալաթիայի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 23-ին՝ ժամը 12:10-ին, խուզարկություն են իրականացրել 33-ամյա տղամարդու բնակարանում։


 


Հայտնաբերվել է 1 կիլոգրամ և 750 գրամ տարողությամբ 6 ապակյա տարա՝ ամբողջությամբ լցված դեղնականաչավուն, մանրացված և չորացված զանգվածով, կանեփի 40 կանաչ բույս, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ ծխամորճ։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։


 


Ոստիկանության գվարդիայի ծառայողները նույն օրը՝ ժամը 12:15-ին, Ազատության պողոտայի հասցեներից մեկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի։


 


Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,31 գրամ ընդհանուր քաշով թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ բժշկական կաթուցիչ։


 


Երիտասարդի հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը գնել է անձնական օգտագործման նպատակով։


 


Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:


 

Դիտումների քանակ5

Leave a comment