Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կաբինետի անդամներին ասել է, որ ինքը «շատ լուրջ» է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությանը հրեական պետության վերաբերյալ և այս մտահոգությունները կներկայացնի ԱՄՆ-ի ուշադրությանը։
«Հազիվ թե օր անցնի, որ Էրդողանը կոչի չանի Իսրայել պետությունը ոչնչացնել։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, քանի որ եթե մենք ինչ-որ բան սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ոչնչացնել ձեզ, նրա խոսքերը պետք է լուրջ ընդունվեն», – ասել է Նեթանյահուն կիրակի օրը կաբինետի նիստում։
Վարչապետն ընդգծել է, որ չի անտեսի նման հայտարարությունները «և դրանք կներկայացնի մեր ամերիկացի ընկերների ուշադրությանը»։
Կիրակի օրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը կրկին մեղադրել էր Իսրայելին Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ մեղավորները անխուսափելիորեն պատասխանատվության կենթարկվեն։