Վահան Կոստանյանը և Նիկլաս Վագները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Վահան Կոստանյանը և Նիկլաս Վագները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կնտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված՝ «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ։

Leave a comment