Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակելով որպես ցեղասպանություն։

​Իր ելույթում նա մասնավորապես շեշտել է երեխաների և խաղաղ բնակիչների թիրախավորված սպանությունների փաստերը՝ վկայակոչելով մանկահասակների ողբերգական մահվան դեպքերը։

​«Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել, և հարձակումները շարունակվում են։ Վստահեցնում եմ, որ այս հանցագործություններն անպատիժ չեն մնա, և պաշտոնական Անկարան հետամուտ է լինելու Իսրայելից պատասխան պահանջելուն։ Կասկած չկա, որ այս ցեղասպանության համար պատասխան կպահանջվի»,- ընդգծել է նա։

Leave a comment