Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Երևանում կլինի +9

Երևանում փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով


ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։


Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


​​ Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


 


Leave a comment