4 մnխրացած մարմին` ավտոմեքենայում․ առեղծվածային դեպք, ի՞նչ է եղել

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել․ հունիսի 29-ին, ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ հրշեջ փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։ Փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։

Արտաքին տեսքից մեքենան գրեթե չէր այրվել. իսկ ի՞նչ էր տեղի ունեցել, հասկանալու համար MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Մարիաննա Արամյան

Leave a comment