Հունիսի 28-ի երեկոյան Աֆղանստանի Պակտիա նահանգում Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ, ևս 160-ը վիրավորվել են։
Հարվածը տեղի է ունեցել Ցամկանի շրջանի Մանդի-Խեյլ ավանում, որտեղ ավերվել է բնակելի շենք։ Տեղի բնակիչները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերի մոտ։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև այլ նահանգների, այդ թվում՝ Պակտիկայի և Խոստի վրա։
Պակիստանի իշխանությունները նշել են, որ գործողությունը ուղղված է եղել ահաբեկչական թաքստոցների դեմ և եղել է զինյալների հարձակումների պատասխանը։
Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը սահմանի երկայնքով իրականացրել են լավ պլանավորված ցամաքային գործողություն, որին հաջորդել են թիրախային հարվածներ։