Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման. Աբրահամյան

«Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, Իսրայելի դրդապատճառները, Իսրայել–Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։

«Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին քաղաքական օրակարգը «ջայլամային քաղաքականություն» է հիշեցնում։

Երևի նաև կգա ժամանակը, եթե, իհարկե, արդեն այդպես չեն վարվում, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել, ինչպես դա անում էր Արցախի հարցում»,- գրել է Աբրահամյանը։

Leave a comment