Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքների որակին:

Քաղաքապետը խոսել է Ավետ Ավետիսյան փողոցում կատարված հիմնարար աշխատանքների մասին, որոնք ներառում էին տասնամյակներ շարունակ չփոխված ենթակառուցվածքների նորացում:

Չնայած աշխատանքի մեծ ծավալին՝ Ավինյանը նշել է, որ ասֆալտի հարթության և որակի հետ կապված, հատկապես դիտահորերի հատվածներում, դեռևս կան խնդիրներ:

Նա հստակեցրել է, որ այդ աշխատանքները դեռևս չեն ընդունվել, և կապալառուները պետք է գիտակցեն, որ նման խորքային գործից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական:

«Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment