https://arm.sputniknews.ru/20260629/hjd-n-voghjunum-e-israjeli-banadzevy-bajc-sheshtum-da-chi-azatum-nran–pataskhanatvutjunic-103955671.html
ՀՅԴ-ն ողջունում է Իսրայելի բանաձևը, բայց շեշտում՝ դա չի ազատում նրան պատասխանատվությունից
ՀՅԴ-ն ողջունում է Իսրայելի բանաձևը, բայց շեշտում՝ դա չի ազատում նրան պատասխանատվությունից
Sputnik Արմենիա
ՀՅԴ-ն ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի Իսրայելը նաև հետամուտ կլինի, որ պատասխանատվության ենթարկվեն այն ժխտողները։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T11:11+0400
2026-06-29T11:11+0400
2026-06-29T11:11+0400
հայոց ցեղասպանություն
իսրայել
երուսաղեմ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0a/24848625_0:167:1600:1067_1920x0_80_0_0_7758bee1eec0e41b3725b4411d17c2d2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Եթե Իսրայելի կառավարության այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական ավարտին, ու իսրայելական խորհրդարանն էլ ճանաչի, ապա իրենք կողջունեն այդ քայլը, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին։ Միաժամանակ շեշտում են՝ այդ քայլը չի կարող տալ Իսրայելին անձեռնմխելիություն պատմական մյուս ճշմարտություններին, այդ թվում՝ Արցախում հայերի դեմ ուղղված պատերազմական հանցագործություններում Իսրայելի մեղսակցությունից։ՀՅԴ Հայ դատի գրասենյակը նաև ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի Իսրայելը նաև հետամուտ կլինի, որ պատասխանատվության ենթարկվեն այն ժխտողները։Երուսաղեմի հայ համայնքի առաջնորդ Հակոբ Ջերնազյանն էլ մեկնաբանելով թեման՝ իսրայելական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Երուսաղեմի հայ համայնքի շրջանում խառը զգացողություններ են։ Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ հայ համայնքն աշխատանքներ է տարել, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ու սա շատ կարևոր հարց է ոչ միայն Իսրայելի հայերի, այլև ամբողջ սփյուռքի համար։Նա հավելել է, որ 2021թ․-ից հետո, երբ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելն այդ ուղղությամբ որևէ քայլ չէր անում, Քնեսեթում էլ հարցը քննարկման առարկա չդարձավ, ինքն անձամբ կորցրել էր հույսը, թե սա մի օր տեղի կունենա։ Վերջին անգամ, երբ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է, եղել է 2020 թվականը։ Անկեղծ նշում է, թե իրականում դրանից հետո իրենք բավարար աշխատանք չեն էլ տարել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, քանի որ այլևս չէին հավատում, թե դա տեղի կունենա։Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս անդրադարձել է Իսրայելի կառավարության նախաձեռնությանը՝ այն մտահոգիչ անվանելով։Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։Օրեր առաջ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը համապատասխան բանաձևը ներկայացնելիս հայտարարել էր, թե երբեք ուշ չէ ճիշտ վարվելու համար։Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։
իսրայել
երուսաղեմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0a/24848625_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f5e9269091f1f64703f630481716dcc6.jpg.webp
հայոց ցեղասպանություն, իսրայել, երուսաղեմ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայոց ցեղասպանություն, իսրայել, երուսաղեմ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
ՀՅԴ-ն ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի Իսրայելը նաև հետամուտ կլինի, որ պատասխանատվության ենթարկվեն այն ժխտողները։
ՀՅԴ Հայ դատի գրասենյակը նաև ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի Իսրայելը նաև հետամուտ կլինի, որ պատասխանատվության ենթարկվեն այն ժխտողները։
Երուսաղեմի հայ համայնքի առաջնորդ Հակոբ Ջերնազյանն էլ մեկնաբանելով թեման՝ իսրայելական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Երուսաղեմի հայ համայնքի շրջանում խառը զգացողություններ են։ Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ հայ համայնքն աշխատանքներ է տարել, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ու սա շատ կարևոր հարց է ոչ միայն Իսրայելի հայերի, այլև ամբողջ սփյուռքի համար։
«Սա պատմական օր է, քանի որ Իսրայելը միանում է այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց մի տեսակ բաց թողնված հնարավորության զգացողություն կա, որ սա պետք է շատ տարիներն առաջ տեղի ունեցած լիներ»,- նշել է Ջերնազյանը։
Նա հավելել է, որ 2021թ․-ից հետո, երբ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելն այդ ուղղությամբ որևէ քայլ չէր անում, Քնեսեթում էլ հարցը քննարկման առարկա չդարձավ, ինքն անձամբ կորցրել էր հույսը, թե սա մի օր տեղի կունենա։ Վերջին անգամ, երբ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է, եղել է 2020 թվականը։ Անկեղծ նշում է, թե իրականում դրանից հետո իրենք բավարար աշխատանք չեն էլ տարել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, քանի որ այլևս չէին հավատում, թե դա տեղի կունենա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս անդրադարձել է Իսրայելի կառավարության նախաձեռնությանը՝ այն մտահոգիչ անվանելով։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։
Օրեր առաջ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը համապատասխան բանաձևը ներկայացնելիս հայտարարել էր, թե երբեք ուշ չէ ճիշտ վարվելու համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։