https://arm.sputniknews.ru/20260629/baqun-tel-avivin-kvoch-e-anum-veranajel-ceghaspanutjuny-tshanachelu-veraberjal-ir-vorvoshumy-103956083.html
Բաքուն Թել Ավիվին կոչ է անում վերանայել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր որոշումը
Բաքուն Թել Ավիվին կոչ է անում վերանայել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր որոշումը
Sputnik Արմենիա
Բաքվին մտահոգել է Իսրայելի կառավարության դիրքորոշումը։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T11:15+0400
2026-06-29T11:15+0400
2026-06-29T11:15+0400
իսրայել
հայոց ցեղասպանություն
որոշում
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
թել ավիվ
թուրքիա
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_56a72e671586ab282214935374c21d58.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։Կիրակի Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։«…Բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշման առարկա դարձնելը, որը հեռու է իրավական և գիտական հիմքերից, անթույլատրելի է։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ ծառայում են առկա հակասությունների խորացմանը, խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն և համերաշխություն հաստատելու ջանքերին», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։Նախարարությունը Հայոց ցեղասպանության փաստը կրկին որակել է որպես «1915 թվականի իրադարձությունների հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրում»։Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է անում վերանայել իր որոշումը։Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել էր որպես քաղաքական և կապված Գազայի իրավիճակի հետ։ Թուրքիայի ԱԳՆ–ում ընդգծել էին, որ «իսրայելական կառավարությունը ձգտում է թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով»։
իսրայել
բաքու
ադրբեջան
թել ավիվ
թուրքիա
գազայի հատված
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_4d3c0d3317102779e2df0bea3e92e56a.jpg.webp
իսրայել, հայոց ցեղասպանություն, որոշում, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թել ավիվ, թուրքիա, գազայի հատված
իսրայել, հայոց ցեղասպանություն, որոշում, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թել ավիվ, թուրքիա, գազայի հատված
Բաքվին մտահոգել է Իսրայելի կառավարության դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։
Կիրակի Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
«…Բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշման առարկա դարձնելը, որը հեռու է իրավական և գիտական հիմքերից, անթույլատրելի է։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ ծառայում են առկա հակասությունների խորացմանը, խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն և համերաշխություն հաստատելու ջանքերին», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նախարարությունը Հայոց ցեղասպանության փաստը կրկին որակել է որպես «1915 թվականի իրադարձությունների հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրում»։
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է անում վերանայել իր որոշումը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել էր որպես քաղաքական և կապված Գազայի իրավիճակի հետ։ Թուրքիայի ԱԳՆ–ում ընդգծել էին, որ «իսրայելական կառավարությունը ձգտում է թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով»։