Իսրայելը հարված է հասցրել Սիրիային

Իսրայելի պաշտպանության ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի Դարաա նահանգի արևմտյան Աբիդին բնակավայրին:

Հրթիռակոծված տարածքները Սիրիայի հարավում են, Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների մոտ:

Դամասկոսն արդեն արձագանքել է հարձակումներին: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Քունեյտրա և Դարաա նահանգներում՝ նշելով, որ Իսրայելի ներխուժումն ու քաղաքացիական տարածքների հրետակոծությունը ահաբեկում են քաղաքացիական բնակչությանը:

Նախարարությունը նշել է, որ այս հարձակումները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են և հակասում են միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1974 թվականի ուժերի տարանջատման մասին համաձայնագրին։

Leave a comment